▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեծանամ՝ պապային սպանելու եմ. 5-ամյա Արմանի հայրը երեխաների ներկայությամբ սպանել է մայրիկին

«Հասարակություն առանց բռնության» հասարակական կազմակերպության կողմից ստեղծված Արագ Արձագանքման Խումը ներկայացնում  է ողբերգական ավարտ ունեցող ընտանեկան բռնության ևս մեկ դեպք.

5-ամյա Արմանը ժամանակից շուտ մեծացավ. նա, թեեւ բոլոր մանուկների պես տարատեսակ խաղալիքներով է խաղում, նկարչական իր ալբոմը գունազարդում է վառ gույներով, բայց մտքում մի բան է. մեծանամ` պապային սպանելու եմ: Այս փոքրիկի հայրը սպանել է մորը: Արմանը չի տեսել, թե ինչպես է հայրը դանակահարում մորը, քույրը` Սյուզին հասցրել է այդ պահին ձեռքերով փակել եղբոր աչքերը, բայց երբ մորն արյան մեջ շաղախված հյուրասենյակ են տարել, ու հետո էլ մեծերի խոսակցություններից` Արմանը հասկացել է. «մամային պապան ա խփել»:

Օգոսոտոսի 6-ին Արմանի հայրը` Արսեն Առաքելյանն իր եղբոր տանը դանակի մի քանի հարված է հասցրել կնոջը` Լուսինե Դավթյանին, որը ժամեր անց հիվանդանոցում մահացել է:  
16 տարվա ամուսինները բնակվում էին Մուսալեռ gյուղում` մի փոքրիկ տնակում, հազվադեպ են հաշտ ու խաղաղ ապրել, ամուսինը եթե անգամ ֆիզիկական բռնություն չի գործել կնոջ նկատմամբ, ապա հոգեբանական ճնշումներն անպակաս են եղել: Լուսինեի հայրը` Ռուբեն Դավթյանը, մեզ հետ զրույցում ասում է, որ այդ տարիների ընթացքում երեւի մի 3 անգամ է փեսան աղջկան ծեծել, մինչդեռ Լուսինեի մտերմուհին եւ հարեւանուհին  այլ բան է պատմել. «Լուսինեն պարզապես ծնողներին շատ բան չէր ասում, բայց ինձ հետ կիսվում էր, համարյա ամեն օր Արսենը մի սթից բանի պատճառով խոսում էր Լուսինեի վրա. ասենք` մոռանար աղը սեղանին դնել, կամ դանակ-պատառաքաղը ուշացներ` կռիվ էր սարքում: Պատահել է, ձմռան ցրտին գրկի էրեխու հետ տանից դուրս է հանել, իբր` պատժում է, Լուսինեին մի ոտի վրա ժամերով անկյուն է կանգնացրել: Որն ասեմ»:

Հոր կողմից մորը սպանելուն ականատես լինելուց հետո, 15-ամյա Սյուզին, ինչպես պապն է պատմում` ամեն գիշեր գոռալով վեր է թռնում քնից, անընդհատ վատ երազներ է տեսնում: Սյուզին ասել է, որ  երբեք չի ների հորը, իսկ փոքրիկ Արմանն էլ պապին ասել է. «Ես գիտեմ, մամային պապան ա սպանել, մեծանամ` ես էլ իրան կսպանեմ»:

Արագ Արձագանքման Խմբի առաքելությունն է վեր հանել հասարակությունում ընտանեկան բռնության դեպքերը, հրապարակային հնչեղություն տալ դրանց և հետամուտ լինել դեպքերի թափանցիկ ևարդար քննությանը»:

Դեպքի մասին պատմող հոդվածն ամբողջությամբ` այստեղ: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more