▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեհրիբան Ալիևան և նրա դուստրերը ստիպված են եղել ունկնդրել հայ երաժշտի երգը

Ադրբեջանի առաջին տիկինը` դուստրերի հետ,  Բաքվում մասնակցել է  հայազգի աշխարհահռչակ  շանսոյնե Շարլ Ազնավուրի երգի համանուն խորագիրը կրող «Հավերժ սեր»  համերգին. միջոցառումը կայացել է   Հեյդար Ալիևի անվան կենտրոնում:

Նախաձեռնության հեղինակը  Ռուսաստանի ժողովրդական արտիստ Դմիտրի Բերտման է եղել, ով էլ հայտնի է համաշխարհային հիթերի կատարումներով:

Հատկանշական է, որ ադրբեջանական մամուլը  նշել է  համաշխարհային հիթերի անունները /«I was born to love you»(«Queen»), «Moon river» (Andy Williams).../, սակայն քար լռություն է պահպանել  Շառլ Ազնավուրի «Հավերժ սեր» երգի կատարման մասին, որի անունով էլ ամբողջ համերգն է կոչվել:

Փաստորեն Բաքվում, Հեյդար Ալիևի անվան կենտրոնում, «Աջակցություն մշակույթին» նախաձեռնության շրջանակներում տեղի ունեցող համերգը կրել է հայազգի շանսոնյեի երգի անվանումն, իսկ ծրագրին աջակցող Մեհրիբան Ալիևան, իր դուստրերի հետ,  ստիպված է եղել, որպես համաշխարհային հիթ, ունկնդրել նաև հայազգի շանսոնիեի «Հավերժ սեր»  երգը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more