ecolur.org-ի փոխանցմամբ` ՀՀ Արագածոտնի մարզի Կարբի և Օհանավան համայնքներում անհանգիստ իրավիճակ է: Գյուղացիները ոտքի են կանգնել փոքր ՀԷԿ-ի կառուցապատման դեմ, որը, ըստ բնակիչների, ոչնացնելու է իրենց եկամուտի միակ աղբյուրը` իրենց այգիները:
Կարբիի և Օհանավանի բնակիչների զայրույթը արթնացրել է նաև այն հանգամանքը, որ իրենց հստակ չեն ասում, ի՞նչ է կառուցվում: «Մեկ ասում են ջրագիծն են նորոգում, մեկ էլ ասում՝ ՀԷԿ են կառուցում...հիմա հարց կա, ի՞նչ են կառուցում...էս հսկայական խողովակներից՝ դրված 4-5 մետր խորության վրա, էլ ի՞նչ պիտի կառուցեն»,- բողոքում էին բնակիչները:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում