▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեկ օրում ավելի քան 50 միլիոն ռուբլի Ժաննա Ֆրիսկեի բուժման համար

Երբ հայտնի ռուս երգչուհի Ժաննա Ֆրիսկեի ամուսինը` հայտնի հեռուստահաղորդավար Դմիտրի Շեպելյովը, պաշտոնապես հաստատել է շրջանառվող այն լուրերը, որ երգչուհու մոտ հայտնաբերվել է քաղցկեղ, Ռուսական Առաջին Ալիքը հայտարարել է դրամահավաք կազմակերպելու մասին: Ընդամենը մեկ օրում հաջողվել է հավաքել ավելի քան 50 միլիոն ռուբլի, սակայն ժամ առ ժամ այս թիվն ավելանում է:

Այն դեպքում, եթե հավաքված գումարի չափը կանցնի նախատեսվածից, որը հարկավոր է երգչուհու բուժման համար, գումարի կեսը կօգտագործվի բարեգործական նպատակներով և կտրամադրվի հիվանդ երեխաների բուժմանը:

Հիշեցնենք, որ երգչուհու մոտ հայտնաբերվել է գլիոբլաստոմա, որը գլխուղեղի քաղցկեղի առավել հաճախ հանդիպող տեսակներից է:

Այժմ Ժաննա Ֆրիսկեն իր բուժումն անցնում է արտերկրի լավագույն կլինիկաներից մեկում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more