ԳԱԼԱ-ն գրել է. 1 տարեկան երեխա է մահացել, ու պատճառը եղել է պատվաստումը, երեխայի մայրը բժշկին ասել է, որ երեխան հիվանդ է, հետո կտանի պատվաստման, բժիշկը չի համաձայնվել և դիֆտերիայի դեմ պատվաստում են արել:
Դեպքը տեղի է ունեցել մի քանի օր առաջ՝ նոյեմբերի 11-ին Երեւանում: Դեպքից մանրամասներ ԳԱԼԱ-ին պատմել է մահացած երեխայի՝ Մերի Սարգսյանի ծնողների՝ Հակոբ եւ Կարինե Սարգսյանների ընտանիքի բարեկամներից մեկը՝ Անի Գրիգորյանը:
«Մարաշի հիվանդանոցում է տեղի ունեցել, բժիշկը՝ Սոնյա Սուրենովնան, առանց երեխային նորմալ զննելու, առանց անալիզների, պատվաստում է արել, որն էլ հանգեցրել է երեխայի մահվան: Վերջում հայտնաբերել են, որ երեխան գաղտնի թոքաբորբ է տարել եւ չեն իմացել»:
Ընտանիքի բարեկամուհին պատմել է, որ դեպքից օրեր առաջ երեխայի ծննդյան մեկ տարին են տոնել բարեկամներով, եւ երեխան շատ աշխույժ ու առողջ է երեւացել:
«Երեխան ամբողջությամբ առողջ էր, ուղղակի ատամ հանելուց էր, եւ կարող է օրգանիզմը թուլացած լիներ: Երեխային պատվաստման տանելու համար դեռ յոթ ամսականից են զգուշացրել, բայց մայրն ասել է՝ վատառողջ է, ատամ է հանում, օրգանիզմը թույլ է: Հերթական անգամ էլ, որ զանգել են, նույնն է ասել, թե հնարավո՞ր է՝ օրգանիզմը թույլ լինի: Բժշկական կենտրոնից ասել են՝ դուք բերեք, մենք կպարզենք ու պատվաստել են: Բժիշկն ասել է, որ պետք է պատվաստեն, որովհետեւ ինքը արձակուրդ պիտի գնա:
Պատվաստումից հետո երեխայի ջերմությունը բարձրացել է, որից հետո անմիջապես մայրը զանգել է բժշկին, ասել է՝ ջերմում է, պատասխանել են, որ նորմալ է, ջերմիջեցնող տվեք, բայց չի իջել, երկրորդ անգամ են զանգել, ասել են՝ կրկնեք, եթե վաղը չիջնի, ժամը 15:00-ին բերեք հիվանդանոց: Բայց արդեն այդ օրը երեկոյան հոր հետ խաղալու ժամանակ հայրը նկատել է, որ երեխան տարօրինակ է պահում իրեն, մեկ կետի է նայում եւ գրկել են ու տեսել են, որ երեխան սառել եւ թուլացել է... արագ հասցրել են հիվանդանոց եւ պարզվել է, որ կոմայի մեջ է ընկել»:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում