▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մելինե Դալուզյանն իր անվան շուրջ պտտվող բամբասանքների և ընտանիք կազմելու մասին

Life.panorama.am-ը գրում է, որ զրուցել է ծանրորդուհի Մելինե Դալուզյանի հետ, ով մասնակցելու է ապրիլի 4-ից  11-ը Իսրայելում մեկնարկող Ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը:

-Այժմ պատրաստվում եք Եվրոպայի առաջնությանը, այո՞:

-Այո, շուտով վերջին նախապատրաստական հավաքները կլինեն:

-Մելինե, անձնական բնույթի խոսակցությունները, բամբասանքները ձեզանից անպակաս են… Ինչպե՞ս եք վերաբերում:

-Ես չարալեզուներին փորձում եմ ընդհանրապես չլսել, չեմ նկատում ոչ այդ խոսակցությունները, ոչ էլ դրանց մասին մեկնաբանությունները: Այդ խոսակցությունները բնականաբար ամեն առումով ազդում է, բայց ես փորձում եմ դրանց լուրջ չվերաբերել ու ուշադրություն չդարձնել…Թեև խուսափել էլ չեմ կարող…Ամեն դեպքում՝ մենք արդեն սովորել ենք, որ նման բաները պետք է արհամարհել և անցնել մի կողմ…

-Մտերիմ ընկերուհիներ ունե՞ք, թե խուսափում եք շատերի հետ շփվելուց:

-Ոչ թե խուսափում եմ, այլ ժամանակ չկա որևիցե մեկի հետ շփման: Սպորտային աշխարհը, սպորտային կյանքը բավականին մեծ ժամանակ է խլում և առօրյա կյանքին ժամանակ տրամադրելը անհնարին է դառնում: Այս պահին ընկերներ շատ քիչ ունեմ՝ մեկ տղա և մեկ աղջիկ ընկեր ունեմ…

-Բայց, ամեն դեպքում, երբ փոքր-ինչ ազատ ժամանակ եք ունենում, ինչպե՞ս եք սիրում անցկացնել:

-Այդ եթե-ն շատ ճիշտ նշեցիք, քանի որ նույնիսկ եթե հավաքների չենք, տանն ենք մարզվում… Իսկ այդ քիչ ժամանակը եթե ունենում եմ, հետևում եմ համացանցային անցուդարձին: Հիմնականում սիրում եմ ընթերցանությամբ զբաղվել ու հետաքրքիր ֆիլմեր դիտել… Պահն է թելադրում, ես չեմ նախատեսում, թե ազատ ժամանակս ինչպես պետք է անցկացնեմ:

-Իսկ ակումբների, հավաքույթների հետ սեր չունե՞ք:

-(Ծիծաղում է) Գյումրիում այդպիսի հաստատություններ չկան, ոչ էլ սեր ունեմ: Եթե երբեմն հավաքույթներ լինում են, գուցե մասնակցեմ, բայց նման միջոցառումների հետ սեր չունեմ, սպորտի աշխարհի ներկայացուցիչները նման հավաքույթներից փորձում են խուսափել…

-Մի քիչ խոսենք ձեր ընտանիքից… Տան միա՞կ զավակն եք, թե՞…

-Ոչ, երկու քույր, մեկ եղբայր ունեմ: Երեքն էլ ամուսնացած են, ունեն իրենց ընտանիքները:

-Տարաձայնություններ ունենո՞ւմ եք միմյանց հետ, խնդիրների մեջ հայտնվո՞ւմ եք:

-Ոչ, մեզ մոտ ընդհանրապես խնդիրներ չեն ծագում: Մեր խնդիրները, երևի թե, միայն երեխա տարիքում են եղել, ինչպես բոլոր մանուկների մոտ…

-Մելինե, սպորտն իր տեղն ունի, բայց մտածո՞ւմ եք երբևիցե ընտանիք կազմելու մասին 

-Սպորտից հետո բնականաբար մտածելու եմ, իսկ հիմա այդ ուղղությամբ չեմ մտածում…

-Իսկ այդ «սպորտից հետո»-ն ե՞րբ է…

-Չգիտեմ… Աստված ոչ անի, հնարավոր է վաղը մի լուրջ վնասվածք ստանամ ու չկարողանամ սպորտը շարունակել, հնարավոր է՝ 10 տարի հետո սպորտը թողմեն… Այս պահին ինձ դեռ բավականին տարիներ՝ 7-8 տարի, տեսնում եմ սպորտի մեջ: Իսկ սպորտային կարիերաս ավարտելուց հետ, բնականաբար, ամեն ինչի մասին կմտածեմ…

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more