▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

M.E.N Մխիթարյանը Ժոզե Մոուրինյոյի թալիսմանն է Եվրոպա լիգայում, նա «Սելտայի» դեմ հանդիպումը կսկսի առաջին րոպեներից

Բրիտանական Manchester Evening News-ը գրում է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Եվրոպա լիգայի կիսաեզրափակչի «Սելտայի» դեմ արտագնա հանդիպումը կսկսի առաջին րոպեներից: Մանչեսթերյան ԶԼՄ-ն նշել է նաև, որ Մխիթարյանը Ժոզե Մոուրինյոյի թալիսմանն է Եվրոպա լիգայում:

Հայ ֆուտբոլիստը Եվրոպա լիգայի վերջին 4 արտագնա հանդիպումներում կարողացել է գնդակ ուղարկել մրցակցի դարպասը: Ընթացիկ խաղարկությունում հայ կիսապաշտպանը գրավել է «Զարյայի»,  «Սենթ Էտյենի», «Ռոստովի», «Անդերլեխտի» դարպասը:

Ավելացնենք, որ ԱՊԼ-ի 34-րդ տուրի «Սուոնսիի» դեմ խաղում Մխիթարյանը խաղադաշտ մտավ հանդիպման 80-րդ րոպեին (1-1):

VivaroNews.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more