▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

M.E.N. Մխիթարյանը պետք է լիներ հայտացուցակում, սակայն Մոուրինյոն վերջին պահին նրան դուրս է թողել

vivaronews.am-ը գրում է. Manchester News Evening-ի լրագրող Սամուել Լաքհարստը նոր մանրամասներ է ներկայացրել կապված «Ման. Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի Անգլիայի լիգայի գավաթի «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղի հայտացուցակում չհայտնվելու հետ:

Լաքհարստը գրել է, որ Մխիթարյանը ընդգրկված է եղել 20 ֆուտբոլիստներից բաղկացած հայտացուցակում և տրամադրված է եղել, որ վերջապես երկարատև դադարից հետո կվերադառնա խաղադաշտ: Վերջինիս տվյալների համաձայն 20 ֆուտբոլիստներից 2-ը պետք է դուրս մնային հիմնական հայտացուցակից և դրանց թվում Մխիթարյանը չկար և չպետք է լիներ: Խոսվում էր, որ դա պետք է լինեին Շնեյդերլինը և Դարմիանը, կամ Մեմֆիսը Դեպայը:

Հետո տեղի ժամանակով 18:56 «Յունայթեդը» իր պաշտոնական թվիթերյան էջում հրապարակեց թիմի մեկնարկային կազմը, սակայն Մխիթարյանը անգամ չկար պահեստայինների թվում:
5 րոպե անց, «ՄՅՈՒ»-ի թվիթերյան էջը ավելացրեց մի տեսանյութ, որտեղ թիմը ժամանում էր «Օլդ Թրաֆորդ» և 29 վայրկյանին, դուք կնկատեք, որ Մխիթարյանն նույնպես ժամանել է թիմի հետ ՝ երկչոտ դեմքով, ձեռքին էլ պայուսակ: Նա ինտենսիվ մարզվել էր, նա պատրաստվել էր այս խաղին, նա հույս ուներ, որ կհայտնվի հիմնական հայտացուցակում, բայց նորից տեղ գտավ տրիբունայում: Համենայնդեպս Սեմ Ջոնսթոունը մասնակցեց թիմակիցների հետնախաղային մարզմանը (վերջինս նույնպես չէր հայտնվել հայտացուցակում):

«Ժոզե Մոուրինյոն հերթական անգամ զրկեց Մխիթարյանին խաղալու հնարավորությունից և նվաստացրեց վերջինիս: Նա շատ լավ հասկանում էր, որ պապարացիները կլուսանկարեն նրա ժամանումը The Lowry հյուրանոց և ինստագրամի օգտագերը, ով հյուրանոցի ներսում միշտ լուսանկարում և տարածում է ֆուտբոլիստների ֆոտոները, պորտուգալացին դա պետք է հասկանար, որ այդ ամենը կարող է լուրջ աղմուկ բարձրացնել «Յունայթեդի» երկպագուները շրջանում»,- գրել է Լաքհարստը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more