▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

M.E.N. «Մխիթարյանի հետ «Յունայթեդը» շատ ավելի սպառնալից տեսք ուներ»

vivaronews.am-ը գրում է. Ինչպես տեղեկացրել ենք, «Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր լիգայի 14-րդ տուրում հյուրընկալվելիս ոչ-ոքի՝ 1:1 հաշվով է ավարտել «Էվերթոնի» հետ հանդիպումը:

Manchester Evening News-ը 10 բալանոց համակարգով գնահատել է մանկունյանցիներին, բայց ոչ ոք 7-ից բարձր գնահատական չի ստացել: Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, ով մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 85-րդ րոպեին, ինչից հետո էլ Ժոզե Մոուրինյոյի թիմը բաց թողեց հաղթանակը, ստացել է 7 գնահատականը:

Կայքը գրել է. «Յունայթեդը» Մխիթարյանի հետ շատ ավելի սպառնալից տեսք ուներ: Նրա ակտիվ գործողությունները գնդակով և առանց գնդակի անհանգստացնում էին «Էվերթոնին»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more