▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մենչը բնակարան է նվիրել տնակում ապրող բազմանդամ ընտանիքին. հուզիչ կադրեր

Հումորիստ, պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը՝ Մենչը, ամիսներ առաջ հյուրընկալվել էր «Ես կամ» հաղորդմանը՝ կատարելով եղբայրների, քրոջ ու ծնողների հետ տնակում ապրող Գոռի երազանքը։

Հաղորդումը բավականին լայն արձագանքներ էր ստացել։ Պրոդյուսերը իր ողջ օրը նվիրել էր Գոռին ու նրա եղբայրներին։

Ֆինանսական դժվար կացությունից ելնելով՝ երեխաները վաղ տարիքից դարձել էին ծնողների հիմնական օգնող ձեռքը, իսկ Գոռի ամենամեծ ցանկություններից մեկն էլ՝ ընտանիքի բոլոր անդամների ծննդյան տարեդարձերը նորմալ նշելն էր։

Եվ, ահա, հաղորդումից մի քանի ամիս անց, Արմեն Պետրոսյանը հերթական բարի քայլն է կատարել՝ տնակում ապրող ընտանիքին բնակարան նվիրելով։

Երեխաների հայրը նշել էր, որ 35 տարեկան է, ծնվել, մեծացել ու ապրել է տնակում ու պրոդյուսերի նվերը, իսկապես, շատ կարևոր է իր բազմանդամ ընտանիքի համար։

Աղբյուրն՝ այստեղ

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more