▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մենուա Հարությունյանի մասնակցությամբ միջադեպի կապակցությամբ նյութեր են նախապատրաստվում

«Slaq.am» կայքի հիմնադիր Մենուա Հարությունյանի եւ «Վճարում ենք 100 դրամ» շարժման ակտիվիստների միջեւ տեղի ունեցած միջադեպի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնում  նյութեր են նախապատրաստվում: Այս մասին  ASEKOSE.am-ի թղթակցին հայտնեցին ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

Նախօրեին Մենուա Հարությունյանի և  «Վճարում ենք 100 դրամ» շարժման ակտիվիստներ Հովհաննես Ղազարյանի, Արծրուն Գեւորգյանի կողմնակիցների միջեւ ծեծով ուղեկցված միջադեպ է տեղի ունեցել:

Պատճառը եղել է այն, որ ակտիվիստներից մեկը , Մենուա Հարությունյանին փողոցում տեսնելով`  բարձրաձայն  ասել էր`  «էս Մենուան էս ինչ կովի տղայա», ինչից հետո վիճաբանություն էր սկսվել: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more