▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մենք բոլորս ՀՀԿ տատի ենք

Այսօր, նոր ուսումնական տարվա սկզբի հետ ուսանողության կազմակերպած բողքի ակցիայի մասին լրատվություն աչքի անցկացնելիս չերևաց ՀՀԿ անզուգական տատին .... Դժվար է հավատալ առաջին դասարանցի թոռնիկ ունի ու բաց է թողել հերթական անգամ մի քանի կոպեկ աշխատելու պահը, թե պատվիրատուները հարմար չեն նկատել իրեն մեջտեղ բերել, որովհետև «թամաշայի» թեման էդքան էլ առանձնահատուկ չէր, դժվար է ասել; Մի քիչ անհավատալի է, որ վերջապես հասկացել են, որ չի կարելի խաղալ մարդկային չքավորության ու կարիքավորության վրա և ամոթ է ու անբարո տարիքով կնոջը մի քանի կոպեկով դարձնել հանրային ծափ ու ծիծաղի առարկա; Թեև մեծ հաշվով բոլորս` ողջ հայաստանյան հասարակությունն է ՀՀԿ տատիկ դարձել այսօրվա իրականության մեջ ու դարձել է արդեն երևի մի քսան տարի, այն օրվանից սկսած, երբ առաջին անգամ մի քանի դրամով վաճառեց իր ձայնը ու ստրկացրեց իրեն; Սա է իրականությունը ինչ արած պիտի համակերպվել ու ապրել սեփական արարքի հետևանքները վայելելով. չէ որ ընդամենը հածված ամիսներ առաջ մենք դարձանք ՀՀԿ տատիկ 10, 15 կամ 20 հազար դրամով մեր ձայնը վաճառելով, մեզ կամավոր ստրկության դատապարտելով .... թեև ինչ արած ապրել էր պետք, օրվա հացի խնդիր կար ....

Արսեն Լևոնյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more