pastinfo.am-ը գրում է. 2 ամսում ՀՀ երկու նույն գյուղի բնակիչները մոլորվելով գրեթե նույն տեղանքում` հատեցին հայ-ադրբեջանական սահմանը, գերեվարվեցին ադրբեջանական զինուժի կողմից: Ընդ, որում, առաջին դեպքը, երբ գերի էր ընկել Վերին Կարմիրաղբյուր գյուղի 77-ամյա բնակիչ Մամիկոն Խոջոյանը, տեղի էր ունեցել հունվար 28-ին, իսկ 23-ամյա Արսեն Խոջոյանը գերի ընկավ մարտի 7-ին:
Այս հարցի շուրջ «Փաստինֆո»-ն զրուցել է հասարակական-քաղաքական գործիչ, մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանի հետ:
«Մենք չգիտենք նրանք առևանգվե՞լ են, հատե՞լ են սահմանը, թե՞ մեր սահմանը հատած ադրբեջանցիների կողմից վերցվել են պատանդ»,- ասաց Լարիսա Ալավերդյանը՝ հավելելով. «Հասարակ մի հարց է, որ կարիք ունի հստակեցման. չէ՞ որ ոչ մի նշան չկա: Իսկ ինչպե՞ս ենք մենք հասկանում, որ նրանք հատել են սահմանը և հայտնվել են ադրբեջանական տարածքում: Չէ՞, որ այդ դեպքում պետք է որ բավականին խորը գնացած լինեն»:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում