▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մենք ենք տերը մեր երկրի. հավաք-երթը շարունակվում է

«Մենք ենք տերը մեր երկրի» վանկարկումներով շարունակվում է Ազատության հրապարակում մեկնարկած «Ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի» քաղաքացիական նախաձեռնության հավաք-երթը:

«Մեր երկրի իշխանություները իրենց գործունեությամբ  ուղղակի ստիպեցին մեզ դառնալ մեր երկրի պահանջատեր քաղաքացիներ և տեր կանգնել մեր ներկային և առավել ևս՝ ապագային: Մենք պայքարելու ենք, որովհետև ուզում ենք ապրել մի երկրում, որն իրապես մերը կլինի: Որտեղ ժողովրդի ձայնը լսելի կլինի: Իսկ ինչ ունենք այսօր: Ինչ են մեզ պատասխանում: Հնարավոր է, բայց ո՞չ: Մենք շատ ենք, դուք քի՞չ: Բայց ոչ, մենք ենք շատ, մենք ՀՀ պահանջատեր քաղաքացիներ ենք, դուք եք քիչ: Որովհետև մենք ենք տերը մեր երկրի»,- ասաց նախաձեռնության անդամներից մեկը:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հավաք-երթին միացել են ԱԺ 4 խմբակցությունները:

ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆ ՈՒՂԻՂ ԵԹԵՐՈՒՄ ԴԻՏԵՔ ԱՅՍՏԵՂ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more