▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մենք հարգում ենք Հակոբին` որպես զինծառայող. Սեյրան Օհանյան

Aravot.am-ը գրել է, որ  ՊՆ նախարար Սեյրան Օհանյանն այսօր մի քանի լրատվամիջոցների խնդրանքով մեկնաբանել է Ադրբեջանում գերության մեջ գտնվող հայ զինվոր Հակոբ Ինջիղուլյանի՝ համացանցում հայտնված վերջին հարցազրույցը։ «Գերության մեջ գտնվել՝ նշանակում է գտնվել սահմանափակումների ռեժիմի եւ համապատասխան ազդեցության տակ։ Իսկ այդ պայմաններում Հակոբից ակնկալել, թե նա կասի հայկական բանակի բոլոր թերությունների ու բացթողումների մասին, ադրբեջանական զինված ուժերի երազանքն էր, եւ նրանք այսօր փորձում են այդ ամենը իրականացնել, ինչը հակասում է բոլոր միջազգային նորմերին։ Մենք երբեւէ նման վերաբերմունք չենք ցուցաբերել որեւէ ադրբեջանցի ռազմագերու հանդեպ։ Մեր միակ ցանկությունն այն է, որ Հակոբը Կարմիր Խաչի օգնությամբ վերադարձվի հայրենիք։ Ինչ էլ ցուցադրեն ադրբեջանական Զինված ուժերը, մենք հարգում ենք Հակոբին որպես զինծառայող։ Նա մոլորվել է։ Հայրենիք վերադառնալուց հետո Հակոբի նկատմամբ որեւէ հետապնդում չի լինի։ Հակառակը, մենք հոգեբանական աջակցություն կցուցաբերենք, եւ նա կշարունակի իր ծառայությունը Հայաստանի Զինված ուժերում:

Առավել մանրամասն` այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more