▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մենք ոչ ոքի մեքենայի տակ չենք գցել. Ալեն Սիմոնյան

Իհարկե, մարդիկ հերոս են: Հերոս են, որովհետև աշխատատեղ են ստեղծում, որովհետև այդ աշխատանքով սնում, զենք են տալիս զինվորին: Այդ մասին ԱԺ–ում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ընդդիմության քննադատությանը, թե ինչու է իշխանությունը հարկ վճարողին հերոս անվանում:

«Մտածում են՝ կարող ա՞ մարդիկ իրոք դառնան հերոս, կարող ա՞ մարդիկ հասկանան, որ իրենք քաղաքացի են, իրավունքներ ունեն, վաղը մյուս օր հրաժարվեն ընտրակաշառք վերցնել։ Իհարկե, հերոս են, քանի որ աշխատատեղ են ստեղծում, սնում ու զենք են տալիս այն զինվորին, ում մասին խոսում եք»,- ասաց Սիմոնյանը։

Սիմոնյանը նաև նշեց, որ ԱԺ ավտոպարկը՝ 2018-ից սկսած, 46 տոկոսով կրճատվել է: «Ունեցել ենք 81 մեքենա, հիմա ունենք 42 մեքենա: Կառավարության մեքենաները նույնպես կրճատվել են»,- ասաց նա՝ անդրադառնալով «պադավատապետության» մասին քննադատություններին՝:

Արձագանքելով վարչապետի շարասյան կողմից հղի կնոջը վրաերթի ենթարկելով կյանքից զրկելու վերաբերյալ մեղադրանքներին՝ նա նշեց, որ այդ շահարկումն արդեն հին է ու էժան․ «Մենք ոչ ոքի մեքենայի տակ չենք գցել»,– հավելեց նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more