▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մենք ուժեղ ենք, ձեր ցավը տանեմ․․․Էդգար Սողոմոնյանը հաղթանակը նվիրեց Արցախին ու Հայաստանին

MMA (ECF) վարկածով աշխարհի բազմակի չեմպիոն Էդգար Սողոմոնյանը Նյու Յորքի Քուույին քաղաքում, օրերս,  կրկին հաղթանակ գրանցեց:

Հակառակորդը ՝ Մայք Բրաունը, ազգությամբ թուրք ընկերուհու հետ մենամարտից առաջ սոցցանցերում հակահայ տեսանյութեր էին տարածում և սպառնում։

Մեր հայրենանկիցը մենամարտին ներկայացավ հայկական զինվորական հագուստով և Արցախի դրոշով:

Էդգար Սողոմոնյանը հաղթանակը նվիրեց Արցախ-Հայաստանին և ռինգում մենամարտի ավարտից հետո Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործության կատարման ներքո հայտարարեց.

«Արցախ-Հայաստան, մենք ուժեղ ենք։ Ես ձեր ցավը տանեմ» և ծածանեց Արցախի դրոշը:

Հավելենք, որ վերջերս ֆրանսիացի մի կին ցանկանում էր Էդգար Սողոմոնյանին 683 հազար եվրո նվիրաբերել։ Մարզիկը հրաժարվեց նվիրատվությունից՝ որոշելով այն փոխանցվել հայկական բանակին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more