«Մեր հարկերով պահվող ոստիկանությունը ջանք չի խնայում ռուսական բազան խաղաղ ցուցարարներից պաշտպանելու հարցում»
Իրավապաշտպան Նինա Կարապետյանցի գրառումը․ «Մի այլ տեսակ այլասերված մտածողություն ունենք
-Ռուսական զորքերը գտնվում են Հայաստանում՝ մեզ արտաքին վտանգից պաշտպանելու համար։
Բայց արի ու տես, Ադրբեջանի հարձակումից ժամեր առաջ հեռանում են իրենց պոստերից ու մեզ թողում անպաշտպան։
Սա բազմիցս ապացուցված ՓԱՍՏ ա։
Փոխարենը, մեր հարկերով պահվող ոստիկանությունը ջանք ու եռանդ չի խնայում ռուսական բազան խաղաղ ցուցարարներից պաշտպանելու հարցում։
Բերման են ենթարկում էն ՀՀ քաղաքացուն, էն հարկատուին, որի հաշվին ապրում են ոստիկանները։
Հասկանում եք մեր բարոյական անկման աստիճանը, և դրա արդյունքում մեր անտրամաբանական/անբարոյական/հանցավոր գործողությունների/անգործության հետևանքները»։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet