▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեր ու ռուսների հարաբերությունների մեջ ինչ որ բան այլևս առաջվանը չէ և դա մեր մեղքով չէ հաստատ

Վելիկոռուսական շովինիզմն ու կայսերապաշտությունն աստիճանաբար սկսում են դիմակազերծվել ու երևալ իր իրական դեմքով ու ամբիցիաներով: Ու ինչքան էլ մենք շարունակենք մեզ համարել ռուսաստանի ռազմավարական դաշնակից ու գործւնկեր, այնուամենայնիվ այնտեղ հեռավոր հյուսիսում մեզ գոնե մեղմ ասած այդպես չեն նկատում և առավել ևս այդպես չեն վերաբերվում: Խնդիրն ամենևին էլ վերջին դեպքերը չեն կապված մեր հայրենակից Հրաչյա Հարությունյանի հետ: Ոչ: Թեև պետք է ասել, որ ռուսների մոտ ռեալ չասեմ վախ, բայց տագնապ կա, որ մեզ հնարավոր է կորցնեն .... որպես ճորտ: Մեր ընդվզումն էլ այդքան հզոր չէր լինի, եթե Հրաչյան ազատամարտիկ չլիներ... ուղղակի այս հանգամանքը ազդեց մեր ազգային հպարտության ու ինքնագիտակցումի վրա, որպես հայ: Ինչևէ: Ասածս այլ է: Բանն այն է, որ ռուսական քաղաքագիտական շրջանակները սկսել են շրջանառել այն տեսությունը, թե մենք անկուշտ ու ագահ ենք: Ահավասիկ ապացույցը:<<Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է, բայց հայերն այդ գործընկերությունից ամեն հնարավորն արդեն քամել են ու հիմա ինչ-որ նոր բան են ուզում: Արդյունքում նրանք հայտնվել են շատ բարդ իրավիճակում>>,- Vesti.az կայքի հետ զրույցում ասել է քաղաքական գիտությունների դոկտոր, Մոսկվայի պետական համալսարանի դասախոս, Միջազգային եվրասիական միության ղեկավար Ալեքսանդր Դուգինը, Եվրասիական Միության այսպես ասած հոգևոր և գաղափարական հայրը և շարունակել.-<<Այո, հայերը շատ պրագմատիկ ազգ են, նրանք Ռուսաստանի հետ բարեկամությունից ստացել են բոլոր ռազմավարական առավելությունները: Բայց Ռուսաստանն էլ Հայաստանին իր առաջարկներում անսահմանափակ չէ: Մենք Հայաստանին առաջարկել ենք այն ամենը, ինչ կարող էինք. այն այդ ամենը կերավ, մարսեց, ու հիմա էլի է ուզում: Բայց Ռուսաստանն ավելին տալ չի կարող: Այսպիսի իրավիճակ է ստեղծվել՝ մեկին թվում է, որ իրեն քիչ են տվել, իսկ մյուսին՝ որ չափազանց շատ է տվել: Հայերին թվում է, թե Ռուսաստանն իրենց էլի ինչ-որ բան է պարտք, իսկ Ռուսաստանը կարծում է, որ հայերը ստացել են այն, ինչ պետք է, ու անգամ ավելին: Եվ երբ հայերն ավելին են պահանջում, դա Մոսկվայում շփոթություն է առաջացնում:... Ղարաբաղյան հակամարտությունում Ռուսաստանը եղել է Ռուսաստանի կողմից: Հենց այդպես: Իհարկե, շատ հիմարություններ են կատարվել, նկատի ունեմ 90-ական թվականներին, երբ Ռուսաստանը ամբողջովին ինքն իր կողմից չէր, այլ ԱՄՆ-ի, բայց հիմա Ռուսաստանը ուշքի է գալիս և Ղարաբաղյան հակամարտության հարցում մտադիր չէ կանգնել ինչ-որ մեկի կողքին: Իսկ հայերը պահանջում են, որ Ռուսաստանը իրենց ակնհայտորեն աջակցի: Այդպիսի բան չի լինի: Ադրբեջանցիները, ճիշտ է, ավելի իրատեսորեն են գործում, բայց միևնույն ժամանակ ասում են՝ «Եթե Մոսկվան Ղարաբաղի հարցում մեզ չսատարի, ապա մենք կանցնենք ԱՄՆ-ի կողմը»: Դա նույնպես կարող է վատ ավարտվել: ...Հայերը պետք է հասկանան՝ Ռուսաստանն իրենց տալու է այնքան, ինչքան նախկինում, եթե ոչ ավելի քիչ: Եթե հայերը դա կառուցողաբար ընդունեն, ապա ամեն ինչ իր տեղը կընկնի: Իսկ ահա եթե նրանք սպառնալիքների միջոցով փորձեն ավելին ստանալ, թե՝ «Մենք կանցնենք ԱՄՆ-ի կողմը», ապա դա լուրջ բարդությունների կբերի>>: Ինչ կարող է նշանակել այս ամենը, արտասանված մի մարդու կողմից, ում քննադատում են չափազանց ֆաշիստամետ հայացքներ ունենալու մեջ և ով արդեն նշեցինք կնքահայրն է գաղափարական իմաստով Եվրասիական գերտերության ստեղծման: Եթե այս խոսքերն ասեր մի շարքային մեկը, ապա կարելի էր նույնիսկ ուշադրություն չդարձնել, սակայն երբ ասում է Դուգինը ուրեմն հաստատ Մոսկվայի վերնախավում այս մտայնությունն է սկսել իշխել: Մեղմ ասած մենք կամ արդեն հոգնեցրել ենք Մոսկվային կամ Մոկսվան մեզ իրապես սկսել է իսկական անունով կոչել ու դիտել որպես ճորտ և ցանկացած ընդվզում այս կարգավիճակից հստակորեն սպառնալիքների բառապաշարով է պատասխանում:Կարող է լինել նաև երրորդ տարբերակ, բայց խիստ կասկածում եմ: Ամեն դեպքում ինչքան էլ մեզ հավատացնենք, միևնույնն է մեր ու ռուսների հարաբերությունների մեջ ինչ որ բան այլևս առաջվանը չէ և դա մեր մեղքով չէ հաստատ:

 

Հեղինակ` Արմ Հակ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more