Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գրասենյակը հաղորդագրություն է տարածել, որում ասված է. «Վերջին մի քանի օրերի ընթացքում որոշ ԶԼՄ-ների կողմից հորինվում և շրջանառության մեջ են դրվում Վարդան Ղուկասյանի անձին և ընտանիքին առնչվող բացահայտ սուտ տեղեկություններ: Ստից նոր ստեր թխելը, դրանցով սնվելը, հասարակությանն ապակողմնորոշելը, շառով տալը դարձել է «վճարովի» աշխատանք, որը, ցավոք, մնում է անպատիժ: Պարզ է դառնում, որ նմանօրինակ շինծու նյութերի տարափը և որոգայթներ լարելը ինչ-որ խմբակների նպատակային և հեռահար պատվերն է: Ասել և վերստին ասում ենք, որ այս ամենի ետևում, հավանաբար, կանգնած են 2007 թվականին Վարդան Ղուկասյանի նկատմամբ մահափորձն ու 2012 թվականին Կարեն Եսայանի սպանությունն իրականացրած, մինչև կոկորդը արյունի մեջ թաղված մարդասպանները: Այդ հանցագործությունները այդպես էլ մնում են չբացահայտված: Իսկ մի քանի ԶԼՄ-ներում տարածվող ինտրիգների հեղինակներն այնքան են սանձարձակվել, որ շարունակում են անտեսել, ճզմել-անցնել բոլոր նորմերն ու օրենքները: Մենք չէինք արձագանքի լրատվական այս «ակցիաներին», եթե ակնհայտ չլիներ այս ամենը շոուի վերածելու ոմանց հակումը: Հուդայի ձագերին մեզ մնում է ասել, որ մեր քարավանը գնում է, իսկ շունը` հաչում»:
Մեր քարավանը գնում է, իսկ շունը` հաչում.Վարդան Ղուկասյանի գրասենյակ
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Քաղաքական more
more
more
more
more
more
more


