▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեր սամբիստները ջերմ վերաբերմունքի են արժանացել Բաքվում

Հայաստանի սամբոյի ֆեդերացիան այսօր հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ։

Հայաստանի Ազգային Օլիմպիական կոմիտեին, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությանը, ԼՂՀ սպորտկոմիտեին եւ բոլոր ԶԼՄ-ներին։

Հայտնում ենք, որ Հայաստանի սամբոյի պատվիրակությունը, գտնվելով ս.թ. հունիսի 21-23-ը Բաքվում անցկացվող առաջին Եվրոպական խաղերին, ի դեմս մեր սամբիստների Աշոտ Դանիելյանի, Տիգրան Կիրակոսյանի, Սոսե Բալասանյանի, մարզիչներ Վովիկ Խոջայանի, Էռնեստ Միրզոյանի, Վիկտորիա Լավրենովայի և ՀՍՖ նախագահ Լեւոն Հայրապետյանի` Բաքու մեկնելուց առաջ եւ հետո ոչ մի հարցազրույց չեն ունեցել որեւէ ԶԼՄ-ների հետ:

Karabakh-life.am կայքում զետեղված հարցազրույցը («Ադրբեջանցիներն ամեն ինչ արեցին, որպեսզի արցախցի սամբիստները հաղթանակ չունենան») պարզապես հանդիսանում է պրովոկացիա, քանի որ այնտեղ զետեղված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:

Պաշտոնապես հայտարարում ենք, որ մեր պատվիրակությունը ս.թ. հունիսի 21-23-ը Բաքվում գտնվելու ժամանակ արժանացել է բարձր մակարդակի հյուրընկալության, ջերմ վերաբերմունքի, բարյացակամության, պատշաճ ուշադրության, որեւէ հարցում ոչ մի տեսակի խնդիրներ չեն ծագել: Ադրբեջանի ուժային կառույցների աշխատակիցները ուղեկցում էին մեզ ամենուր`ապահովելով մեր անվտանգությունը:
Եվրոպական խաղերի մրցանակային 3-րդ տեղի համար ընթացող գոտեմարտի ժամանակ մեր մարզուհի Սոսե Բալասանյանը ստացել էր գանգ-ուղեղային վնասվածք, որից հետո անմիջապես մեր մարզիչների ու բուժ անձնակազմի ուղեկցությամբ տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ ցուցաբերվել է օպերատիվ բուժօգնություն: Այդ առիթով հատուկ հրավիրվել էր լավագույն պրոֆեսիոնալ բժիշկների կոնսիլիում: Հետազոտություններից հետո Ս.Բալասանյանը տեղափոխվել է օլիմպիական մարզաքաղաքի հիվանդանոց, որտեղ գտնվել է մեր եւ ադրբեջանցի բժիշկների հսկողության ներքո մինչ հայրենիք վերադառնալը:

Հայաստանի սամբոյի ֆեդերացիան իր երախտագիտությունն է հայտնում Բաքու-2015 Առաջին Եվրոպական խաղերը սպասարկող բուժանձնակազմին՝ ժամանակին ցուցաբերած բուժօգնության կապակցությամբ, ինչպես նաեւ մեր անվտանգությունն ապահովող ուժային կառույցների աշխատակիցներին եւ տեղեկացնում, որ ներկայումս Սոսե Բալասանյանը իրեն լավ է զգում եւ շարունակում է բուժումը տնային պայմաններում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more