▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեր զենքը մեր Բեգլարյանն է. ինչու՞ է պետք վստահել Հայաստանի հավաքականի նոր դարպասապահին

 

vivaronews.am-ը գրում է. Ի՞նչ անել, երբ 23 տարեկանում քեզ վստահում են ազգային հավաքականի հիմնական դարպասապահի դերը: Այդ նախկինում էր, երբ ասում էին «դարպասապահի ծաղկուն շրջանը սկսում է 30 տարեկանից հետո»: Հիմա արդեն աշխարհին տոն են տալիս երիտասարդները` Տիբո Կուրտուա, Դավիդ Դե Խեա, Ջանլուիջի Դոննոարումա…ցուցակը կարելի է շարունակել: Արսեն Բեգլարյանին հնարավորություն է ընձեռվել մտնելու հայկական ֆուտբոլի պատմության մեջ: Եվ նա ունի բոլոր հնարավորությունները մեր լեգենդ Ռոման Բերեզովսկուն գերազանցելու համար:

Վստահ մեկնարկ

Թեպետ Դանիայի հետ խաղում հավաքականը մեղմ ասած, վատ խաղ ցուցադրեց ու բոլոր առումներով զիջեց մրցակցին, պարտվեց միայն 1 գնդակի տարբերությամբ: Եվ դա միայն երիտասարդ ու անփորձ Արսեն Բեգլարյանի շնորհիվ: Նա գրեթե ամեն 6-8 րոպեն 1 անգամ փրկում էր մեր թիմին մաքուր գոլից: Եվ այն էլ պաշտոնական առաջին խաղում…

Իրականում Վարուժան Սուքիասյանն ընտրության հնարավորություն չուներ: Ներկա պահին Բեգլարյանը լավագույնն է հայկական ֆուտբոլում: Իհարկե, ցանկալի կլիներ տեսնել Գևորգ Կասպարովին, սակայն վետերան դարպասապահը վերջին շրջանում զգալիորեն զիջել է դիրքերը: Հավաքականի մյուս անդամները` Գոռ Մանուկյանն ու Անատոլի Այվազովն էլ դեռևս մինչև վերջ չեն հասունացել հիմնական կազմի համար: Դանիայի հետ խաղն էլ ցույց տվեց, որ ավելին վստահել այս պահին ոչ մեկին պետք չէ: Արսեն Բեգլարյանն այն է, ով մեզ պետք է:

IMG_0841

Նմանությունը Բերեզովսկուն

Գաղտնիք չէ, որ Ռոման Բերեզովսկին ընտրանու երկրպագուների ամենասիրելի խաղացողն է: Նրա նկատմամբ հարգանքը, թերևս ամենամեծն էր, ու անգամ եթե ՆԱ սխալվում էր, երբեք ոչ ոք ոչ մի առիթով չի ասել «դե արդեն ժամանակն է, որ գնա Ռոմանը»: Հակառակը: Շատերն ասում էին, որ անգամ առաջատար խաղացողների բացակայության պարագայում կարելի է հաղթանակի կամ միավորի հույս տածել, եթե դարպասում Ռոմանն է: Իր խաղաոճով Բեգլարյանը շատ է նման իր վարպետին: Կարելի է ասել` Բեգլարյանը Բերեզովսկու ժամանակից ու update եղած մարմնացումն է: Մեր այսօրվա առաջին համարն իրեն վստահ է զգում սեփական տուգանայինում, ելքերի ժամանակ, կարողանում է հիանալիորեն տեսնել դարպասը, ինչը վերջերս բացակայում էր Բերեզովսկու խաղում: Նա գրեթե միշտ հարված ընդունելիս կանգնած էր դարպասային գծից ներս: Արսենի մոտ այդ պահը հստակ է: Հեռահար հարվածներով նրան անակնկալի բերելը շատ դժվար է, քանի որ նա ցատկունակ է Ռոմանի նման:

IMG_0899

11 մետրանոցների վարպետ

Ռոման Բերեզովսկին Ռուսական ֆուտբոլի ռեկորդակիր է հետ մղած 11 մետրանոցների քանակով: Արսենը կարծես թե գնում է նույն ճանապարհով: Արդեն առաջին իսկ խաղում նա կարողացավ հիասքանչ գործել: Նա ոչ միայն հետ մղեց Էրիկսենի հարվածը, այլև մրցակցի կրկնահարվածը նույնպես: Այս հանգամանքը կարող է վճռորոշ ու բեկումնային դեր ունենալ նրա կարիերայում: Նման խաղով նա արդեն ձեռք է բերել մեծ հարգանք ու հեղինակություն հավաքականի ներսում ու հատկապես սեփական տուգանային հրապարակում: Նա վերցրել է Ռոմանի վստահության փոխանցափայտը: Տղաները հանգիստ կարող են գրոհել: Թիկունքում Արսենն է կանգնած…

arsen beglaryan

Զուգադիպություն է, բայց Արսենն ու Ռոմանը նման են նաև բնավորությամբ: Երկուսն էլ սակավախոս են, երկուսն էլ համեստության տիպար, ու ինչն ամենահետաքրքիրն է, երկուսն էլ ռուսախոս են…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more