▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեր զինվորները կյանքի գնով սահման են պահում, որ Սպարտակ Ղուկասյանի նմանները տժժա՞ն

Այ քեզ ցինիզմ…..համարյա նույն ժամանակահատվածում մի կողմից ունենք Արմեն Հովհաննիսյանի և նրա ընկերների աննախադեպ հերոսական արարք, մյուս կողմից Սպարտակ Ղուկասյանի կողմից / Վարդան Ղուկասյանի որդու/ թույլ տված հերթական աննախադեպ խուլիգանական արարք: Այսինքն տղաները իրենց կյանքի գնով մեր անդորն են ապահովում, իսկ Սպարտակ Ղուկասյանը այդ նույն ժամանակ հարբած վիճակում, մի խումբ ընկերների հետ, երկու մեքենայով կրակոցներով հերթական «դեբոշն» է սարքել: Այսինքն Արմեն Հովհաննիսյանը զենքը ձեռքին մահացավ պաշտպանելով հայերին, իսկ Սպարտակը զենքի ձեռքին չիկագոյի բանդիտներին հարիր կեցվածքով վտանգում է հայերի կյանքը: Ու այսքանից հետո ուզում եք ասել, որ արդարություն կա հա…:


Հ.Գ.

Մի պահ երբ իմացա, որ Սպարտակ Ղուկասյանին կանչել են ոստիկանություն ուրախացա, ասեցի միգուցե այս անգամ արդարությունը կհաղթի, բայց ուրախությունս կարճ տևեց`մի քանի ժամ հետո մամուլում կարդացի`-«Վարդան Ղուկասյանի որդին ոստիկանությունում բացատրություններ տալուց հետո ազատ է արձակվել»:

 

Կարեն Թումանյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more