▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մերոնց» սարսափը Քենիայից հասել է Մալդիվներ. նախագահի թեկնածուն վախենում է հայազգի եղբայրներից

Մալդիվների Հանրապետության նախագահի թեկնածու եւ նախկին նախագահ Մոհամեդ Նաշիդը հայտարարել է, որ լուրեր են հասել` իրեն սպանելու նպատակով դավադրության մասին:

Մոհամեդ Նաշիդը  շատ է մտահոգվել` լսելով ընտրությունների նախաշեմին երկրում Արթուր եղբայրների գտնվելու մասին. news.am-ն է գրում այս մասին` հղում անելով Haveeru Online-ին:

«Վերջին շրջանում մենք լսեցինք Հայաստանից  Արթուր եղբայրների` Մալդիվներում գտնվելու  մասին, ովքեր պատմություն են ունեցել Քենիայում: Ոստիկանությունը մեկնաբանել է դա: Այդ անձանց հետ կապված բազմաթիվ հաղորդագրություններ կան, այդ թվում ` մահափորձի, սպառնալիքների մասին»,-ասել է նա:

Հիշեցնենք, որ  «Երկու Արթուրների» գործունեությունը շարունակում է մնալ Մալդիվյան կղզիների մամուլի ուշադրության կենտրոնում: Էկոնոմիկայի նախարարությունը հայտնել է, որ Արթուր Սարգսյանի եւ Արթուր Մարգարյանի ընկերությունը գրանցվել էր, երբ տուրիզմի նախարարությունից  թույլտվություն էր ստացվել Մալդիվներում ներդրումներ կատարելու վերաբերյալ: Լրագրողներն իմացել են, որ հայերն արդեն ներկրել էին մեքենաներ եւ շարժիչի մասեր այն ժամանակ, երբ  ընկերության տեղի բաժնետերը փորձել էր կենդանի այծեր ներկրել: «Արթուր եղբայրներին» անվանվել են «սպառնալիք Մալդիվների ազգային անվտանգության համար»:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more