▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մերսեդեսը Մոնսերատ Կաբալյեին տարել է մինչև բեմ

«Վերադարձա Մոնսերատ Կաբալյեի համերգից: Քաղաքականացված առօրյայից ամեն օր չի, որ հաջողվում է պոկվել ու գնալ հոգիդ վերականգնելու, բայց փոխարենը հայտնվեցի մի համերգի, որից սկսեց հոգիս նվվալ: Այն փաստը որ Մոնսերատը բավականին մեծ տարիք ունի, եւ առանձնապես բան չէի լսելու, ես դա գիտեի մինչեւ համերգ գնալը: Ինձ ամենաշատը անհասկանալի էր, թե ինչի համար էր երեսուն-քառասուն հազար դրամ մեկ տոմսին տված հանդիսատեսը անմոռաց ծափահարում Մոնսերատի անտաղանդ աղջկան եւ նրանից քիչ ավելի տաղանդավոր մյուս երգչուհուն, որին չգիտես ինչու էին հետները բերել:

Ես հասկանում եմ, որ կարելի է ծափահարել բրենդին, ի դեմս Կաբալյեի, բայց ի՞նչ կապ ունի այստեղ աղջիկը: Միայն կաբալյեի աղջիկը լինելու հանգամանքը փաստորեն բավական էր այսօրվա էլիտար հանդիսատեսի համար, որ բրավոներով եւ օվացիաներով դիմավորեին արվեստը առեւտրի վերածաց ԴՐՍԻՑ ԵԿԱԾՆԵՐԻՆ:

Հոգիս նվվում էր գավառական մթնոլորտից, առավել եւս երբ տեսա, որ Կաբալյեին մեքենայով տարել են մինչեւ բեմ: Այո, այո, մինչեւ բեմ, Մերսեդեսը մտել էր բեմ, եւ Մոնսերատը մեքենայից իջել էր ուղիղ բեմի վրա:

Չգիտեմ ինչ անուն տամ այդ երեւույթին: Հասկանում եմ, որ մեծերին մեծ հարգանք է հարկավոր ցույց տալ, բայց որտեղ է այն սահմանը, որից այն կողմ հարգանքը վերածվում է գավառական քծնանքի: Իսկ ամենացավալին այն էր, որ համերգին մասնակցում էր մեր թատրոնի երգիչ Դավիթ Բաբայանցը, որը հիմնական սյունն էր եւ միակ լուսավոր կետը այդ համերգի, ու վստահ չեմ, որ հանդիսատեսը գնահատեց դա, ու որ նույն այդ հանդիսատեսը մի օր նորից թակն տոմս կառնի միայն Դավիթին լսելու համար:

Էլ չեմ ասում այս իվենթի համար ծախսված գումարներով քանի նոր բեմադրություն կարելի էր դնել մեր օպերային թատրոնում, կամ քանի երաժշտական դպրոց կարելի էր գործիքներով ապահովել: Չեմ հասկանում ովքեր եւ ինչ տրամաբանությամբ են որոշում գումարները ոնց շռայլեն»:

 Վարդան Հակոբյանի գրառումը

  ֆեյսբուք

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more