▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեսսին գերազանցել է Ռոնալդուի ռեկորդը

Ապրիլի 8-ին ՊՍԺ-ն ֆրանսիական Լիգա 1-ի 30-րդ տուրի արտագնա խաղում հաղթել է «Նիցային» 2-0 հաշվով:

Հանդիպման առաջին գոլը խփել է Լիոնել Մեսսին․ այս գոլը Մեսսիի համար 702-րդն էր եվրոպական ակումբների կազմում (672՝ «Բարսելոնայի», 30՝ ՊՍԺ-ի), որը լավագույն արդյունքն է Եվրոպայում։

Այս ցուցանիշով Մեսսին առաջ է անցել Կրիշտիանու Ռոնալդուից, ով ունի 701 գոլ եվրոպական ակումբների կազմում (450՝ «Ռեալի», 145՝ «Մանչեսթեր Յունայթեդի», 101՝ «Յուվենտուսի», 5՝ «Սպորտինգի» կազմում։

Ընդ որում, Մեսսին եվրոպական ակումբների կազմում 105 հանդիպում ավելի քիչ է անցկացրել, քան Ռոնալդուն։

Ռոնալդուն այժմ հանդես է գալիս Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասրում»:

Աղբյուրն՝ այստեղ

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more