▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Metro. Մխիթարյանն ու Շոուն փայլեցին, Ռոխոն ու Դեպայը ձախողվեցին

Բրիտանական Metro պարբերականը, գնահատելով «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստների գործողությունները Դորտմունդի «Բորուսսիայի» հետ ընկերական խաղում (1-4), առանձնացրել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:

«Մխիթարյանն ու Շոուն փայլեցին, Ռոխոն ու Դեպայը ձախողվեցին: Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը տպավորիչ գործեց «Ուիգանի» դեմ իր նորամուտի խաղում, ու այսօր էլ ցույց տվեց, որ լավ մարզավիճակում է: 27-ամյա ֆուտբոլիստը խաղում էր իր նախկին թիմի դեմ և, անկասկած, ուզում էր լավ տպավորություն թողնել: Մխիթարյանն իրեն հարմարավետ էր զգում աջ եզրում առաջին կեսում, բայց ընդմիջումից հետո, խաղալով կենտրոնում, ավելի վտանգավոր էր: Հարձակողական ոճի կիսապաշտպանը կարողացավ գոլի հեղինակ` հայտնվելով ճիշտ տեղում, երբ Խուան Մատան փոխանցեց նրան գնդակը, ու Մխիթարյանը գրավեց դատարկ դարպասը»,- գրել է պարբերականը:

Աղբյուրը՝ ArmFootball.com

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more