▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեղավոր է նա, ով տան վրա է գնացել.Սեյրան Սարոյան

«Տուժողը ջահել տղա ա, չի կարելի էդքան շահարկել, թշնամություն եք մտցնում»,- լրագրողների հետ զրույցում 168.am-ի փոխանցմամբ`  անդրադառնալով Սյունիքում նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի առանձնատան բակում տեղի ունեցած արյունալի կրակոցներին`  ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանը, ով և ներկա է եղել  քաղաքապետ Տարոն Մարգարյանի երդմնակալության արարողությանը:

Պատգամավորը հավաստիացրել է, թե դեպքից հետո Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին չի տեսել, նրա հետ չի զրուցել, ինչպես նաև խորհուրդ է տվել շատ չբզբզել:

Ինչ վերաբերում է դեպքի մեղավորներին, ապա Սեյրան Սարոյանի կարծիքով մեղավոր է, ով որ տան վրա է գնացել: «Դե հիմա զինված հարձակում էր, ինչ էր, մեղավոր է նա,  ով տան վրա է գնացել՝ զինվորական կլինի, մինիստր կլինի»,-ասել է պատգամավորը:

 

Լուսանկարը` Aravot.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more