▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեզ 2 եզրափակիչ է սպասվում․ Էդգար Սևիկյան

Եվրո-2024-ի ընտական փուլի նախավերջին տուրի՝ Ուելսի հավաքականի հետ խաղից առաջ կայացավ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի մամուլի ասուլիսը, որին մասնակցեց  նաև ռուսական ՊՆՆ-ի հարձակվող Էդգար Սևիկյանը։

«Կարող եմ ասել, որ ինձ այստեղ շատ լավ եմ զգում։ Շատ լավ են ընդունել ինձ։ Համագործակցությունս շատ լավ  է ստացվում թիմակիցներիս հետ ու կարող եմ ասել, որ ամեն ինչից գոհ եմ։

Վաղն իմ առաջին տնային խաղն է հավաքականի կազմում, մի փոքր հուզմունք իրականում կա, բայց շատ լավ եմ պատրաստվել ու վաղն ամեն ինչ անելու ենք, որ ուրախացնենք մեր երկրպագուներին»,–ասաց Սևիկյանը։

 Խոսելով Ուելսի թիմի մասին, հայ ֆուտբոլիստն ասաց․

«Բավականին ուժեղ թիմ է, գրեթե բոլոր ֆուտբոլիստները խաղում են ԱՊԼ–ում կամ Չեմպիոնշիփում։ Շատ լավ գիտենք այդ թիմի ուժեղ ու թույլ կողմերը»,–ասաց Սևիկյանը։

Անդրադառնալով խմբից դուրս գալու շանսերին՝ Սևիկյանն ասաց․

«Պետք է ասեմ, որ մեզ 2 եզրափակիչ է սպասվում, բայց առաջինն Ուելսի հետ խաղն է, ու բոլորս պետք է մտածենք միայն այդ խաղի մասին, հետո նոր Խորվաթիայի հետ խաղի»,–ասաց Սևիկյանը։

Հայաստան–Ուելս խաղը տեղի կունենա այսօր, նոյեմբերի 18–ին, ու կսկսվի 18։00–ին։

 

Ալեքսանդր Պետրակովի և Էդգար Սևիկյանի նախախաղային մամուլի ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more