▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մհեր Գրիգորյանը մտավախություն չունի, որ Ադրբեջանը չի վավերացնի

Ինֆորմացիան այս հղումով թարմացվում է․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին

***

***

***

***

Հայ մարդը ո՞նց հասկանա, որ այս կանոնակարգը ընդունելուց հետո Ադրբեջանի կողմից օկուպացված տարացքները վերադարձվելու են իրեն, պատասխանը՝ չգիտեմ․․․ Աննա Գրիգորյանի արձագանքը Մհեր Գրիգորյանին

***

«Գործընթացը սինխրոն ընթանում է, ուղղակի չգիտեմ, թե որ փուլում է Ադրբեջանում գործընթացը։ Ստորագրման պահին ու ստորագրման տրամաբանությունը ենթադրում է, որ սինխրոն պետք է լինի գործընթացը»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատման կանոնակարգի վավերացման գործընթացին։ Այն հարցին, թե «մտավախություն չկա՞, որ իրենք չեն վավերացնի, կձգձգեն», Գրիգորյանը պատասխանեց․ «Ես չունեմ նման մտավախություն»։

***

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հերթական նիստում քննարկվում է Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետությունների միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հարցը

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը նիստի սկզբում արձանագրեց, որ համաձայն կանոնակարգի ՀՀ և ԱՀ միջև ծագած հնարավոր վեճերի լուծման տեքստը պետք է լինի ռուսերեն (իբրև միջազգային) լեզվով, սակայն պատգամավորներին բաժանված է միայն հայերեն տարբերակը։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more