Պետական բյուջեի նախագիծը Հանրապետական կուսակցության պատգամավորներն ընդունեցին՝ միմյանց փոխարեն քվեարկելով: Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանն ու ավելացնում, որ Հանրապետական պատգամավոր Մհեր Սեդրակյանը, ով հայտնի է Թոխմախի Մհեր մականունով, ուրիշի փոխարեն քվեարկում էր ցուցադրաբար՝ նկատելով, որ տեսախցիկները ֆիքսում են իր քվեարկությունը: