▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մի՛ արտասվիր, ՈՐ ՎԵՐՋԱՑԱՎ, ժպտա՛, որ դա ԿԱՏԱՐՎԵՑ. Գաբրիել ԳԱՐՍԻԱ ՄԱՐԿԵՍ

imageԳաբրիել  Գարսիա Մարկեսի (Gabriel José García Márquez)  վեպերի նման մեծ արժեք են ներկայացնում նաև նրա լրագրողական աշխատանքները: Գրականության Նոբելյան մրցանակակիրն իր հոդվածներում  և ակնարկներում նույնպես վերլուծել է մարդկային հոգին ու հարաբերությունները: Մեկ րոպեում ու նախադասությունում արտահայտած  նրա մտքերը  ոմանք  նույնիսկ ամբողջ կյանքում ու վեպում չեն կարողանում գրել ու ապրել: Գաբրիել Գարսիա Մարկեսի հանճարեղ տողերը ներկայացնում ենք մեծ գրողի ծննդյան օրվա կապակցությամբ:

Ես քեզ սիրում եմ ոչ թե նրա համար, թե ով ես դու, այլ նրա համար, թե ով եմ ես, երբ քո կողքին եմ:

Ոչ ոք արժանի չէ քո արցունքներին: Նրանք, ովքեր արժանի են, չեն ստիպի, որ արտասվես:

Եթե մեկը քեզ չի սիրում այնքան, ինչքան դու ես ուզում, չի նշանակում, որ նա քեզ չի սիրում իր ողջ էությամբ: Իսկական ընկերը նա է, ով բռնում է քո ձեռքը և դիպչում սրտիդ:

Երբեք մի՛ դադարիր ժպտալուց, նույնիսկ երբ տխուր ես. ինչ-որ մեկը կարող է սիրահարվել քո ժպիտին:

Դու կարող ես պարզապես մարդ լինել այս աշխարհում, բայց ինչ-որ մեկի համար դու աշխարհն ես:

Ժամանակ մի անցկացրու այնպիսի մարդու հետ, որի համար կարևոր չէ քեզ հետ ժամանակ անցկացնելը:

Երևի Աստված ուզում է, որ ճիշտ մարդուն հանդիպելուց առաջ բազմաթիվ սխալ մարդկանց հանդիպես, որպեսզի երբ դա տեղի ունենա, շնորհակալ լինես:

Մի՛ արտասվիր, որովհետև վերջացավ: Ժպտա՛, որովհետև դա կատարվեց:

Միշտ էլ կլինեն մարդիկ, որոնք քեզ ցավ կպատճառեն, այնպես որ պետք է շարունակես վստահել, պարզապես զգույշ եղիր:

Ավելի լավը դարձիր ու ինքդ հասկացիր, թե ով ես, մինչև կհանդիպես մեկին և կհուսաս, որ այդ մարդը կհասկանա, թե ով ես դու: Այդքան շատ մի՛ պայքարիր. ամենալավ բաներն անսպասելի են կատարվում:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more