▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մի մասը ազդեցության գործակալներ են, մյուս մասը` ստամոքսի էմիգրանտներ

Երկբևեռ աշխարհը կրկին ցնցումների մեջ է, երբեք չմարող սառը պատերազմը գնալով ավելի է տաքանում, կարծես, թե լինելիքը վաղ, թե ուշ պետք է լինի, քնած հրաբուխը վաղ, թե ուշ պետք է ժայթքի: Թե կողմերից, որն է արդար, որը մեղավոր, թողնենք ժամանակին, պատմությանը և այն սերունդներին, որոնք այն ժամանակ կապրեն զույգ բևեռներից մեկի տիրապետության տակ: Չնայած քթի ծակ ունեցողները այսօր էլ դա գիտեն և այդքան սպասելու կարիքը չունեն:

Ես միշտ ըմբռնումով եմ մոտեցել մեր այն հայրենակիցներին, որոնք իրենց պրոռուսական հայացքներով ավելի  գերադասել են ապրել իրենց մեծ հայրենիք Ռուսաստանում, քան անկախությոոլոր նրանցից, ովքեր իրենց անկախ երկրից ճողոպրել են «կարմիր բևեռի» հակառակորդ եվրոպաներ ու ամերիկաներ, տաքուկ անկյուններում ծվարած ուտում են նրանց հացը և քրդի շան պես զոր ու գիշեր ռսի և Պուտինի գովքն են անում: Այս ռուսուլմանները, որպես կանոն իրենց բնորոշ «շուստրիությամբ», ապրում  և վայելում են արևմուտքի բարիքներն առանց աշխատելու, «գործ կպցնելով» կամ զանազան տեսակի թողակներ ու նպաստներ «դասավորելով՝ ընդհուպ մինչև գժի թուղթ հանելով:

Իրենց պաշտելի Ռուսաստանը սրանք թողել են «ռաւն հռչակած սեփական հայրենիքում: Նույնիսկ հարգանքի են արժանի նրանք, ովքեր ազնվորեն խոստովանում են դա և հպարտանում՝ ըստ իրենց հզոր Ռուսաստանով և իր հզոր առաջնորդ՝ Պուտինով:

Սակայն նողկանք և տհաճություն եմ զգում բբատյագ» խոպանչիներին, որոնք ճկռալով աշխատում են, համ իրենց գլուխն են պահում, համ էլ հայրենիքի իրենց հարազատների, իսկ ահա արևմուտք թռած շուստրիները գնացել են շատ ավելի հեռուները, որովհետև սիրելի Ռուսաստանի տաժանակիր պայմանների տակ աշխատելու հետույքը չունեն, այդ պատճառով տաքուկ-փափուկ վայրեջք են կատարել «փտած» արևմուտքում:

Աշխարհում տեղի ունեցող ներկայիս թեժ իրադարձությունների ֆոնի տակ, մենք հաճախ ենք ականատես լինում «արևմտյան ռուսուլմանների» տվայտանքներին, որոնք հատկապես լավ երևում են նաև Ֆեյսբուքում: Առաջիկայում կենացներն ավելի են քաղցրանալու և սրա վերջը կարծես «քեֆ» է լինելու:

Իսկ ի՞նչ են մտածում սրանց մասին տեղի ժողովուրդները, շատ, թե քիչ հետաքրքրվածները, տեսնելով «հյուրերին» իրենց հացն ուտելիս, Պուտինի գովքն անելիս: Շատ լավ հասկանում են, որ մի մասը ուղարկված ազդեցության գործակալներ են, մյուս մասը՝ իրենց երկրից թռած ստամոքսի էմիգրանտներ...

Արմեն Զատիկյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more