|
Նիկոլը փորձում է տասներորդական հարցերով պարզապես զբաղեցնել հասարակությանը, որ մարդիկ չհասկանան` ինչ վիճակում են գտնվում: Պատկերացրեք` ունեք մի խարխլվող քանդվող տուն և այդ վիճակում տան գլխավորը կանչում է բոլորին ու ասում` եկեք պատերը ոչ թե ներկենք, այլ պաստառապատենք, որ չերևա, «Հ2»-ի եթերում ասաց վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը: «Այս գործում ինքը հմտացած է, որովհետև եղել է դեղին մամուլի խմբագիր»,- հավելեց Կիվիրյանը: Ըստ նրա, Հայաստանում ընտրությունների միջոցով իշխանափոխություն հնարավոր չէ: Հնարավոր է, եթե իշխանության եկած մարդը իշխանություն էր արդեն իսկ նախքան ընտրությունները: Անդրադառնալով ՊՊԾ գնդի մասին հարցին` նա պատասխանեց. «Մի օր կբացվեն ԱԱԾ-ի արխիվները և հայ հասարակությունը կիմանա` դա ինչ էր, որտեղից էր ուղղորդված»: Խոսելով թավշա հեղափոխությունների մասին, նա նկատեց, որ դրանց քավորն Արևմուտքն է, որն էլ ընտրում է իրեն հարմար մեկին և գործող իշխանություններին ստիպում` իշխանությունը սկուտեղի վրա հանձնել նրան: «Ժողովուրդը այս պարագաներում միայն կարող է լինել կամ չլինել մասովկա»,- ասաց Կիվիրյանը: Առավել մանրամասն` տեսանյութում: |
«Մի օր կբացվեն ԱԱԾ-ի արխիվները և հայ հասարակությունը կիմանա` դա ինչ էր». Արգիշտի Կիվիրյան
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Քաղաքական more
more
more
more
more
more
more


