▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մի քիչ շատ չեղա՞վ այս անլվա աստղերի ու ուռած-փքված հնդկահավերի համար

Թե ինչ է կատարվել Քրիստինե Պեպելյանի հետ և արդյո՞ք նրան խաբել են՝ ես լավ գիտեմ... Չծավալվեմ կատարվածի մեջ, պարզապես զարմանքս հայտնեմ: Քրիստինե Պեպելյանը պահանջել է կես միլիոն դրամ երկու երգի համար, հետո «կանգ է առել» 400 հազարի վրա... Ուրեմն, ֆոնոգրամայի ուղեկցությամբ երկու երգ և 400 հազար դրամ: Այսինքն, ԽՍՀՄ և ՀՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր Վարդուհի Վարդերեսյանի 6 ամսվա աշխատավարձը... 
Մի քիչ շատ չեղա՞վ այս անլվա աստղերի ու ուռած-փքված հնդկահավերի համար: Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի դերասանի 9 ամսվա աշխատավարձը ընդամենը երկու երգով: Ո՞վ է այս կիսատ-պռատություններին, ընդամենը հարսանեկան որակներ ապահովողներին նման արտոնություններ և իրավունքներ տվել, ո՞վ է փոքր ձայնածավալով ու հազարավոր ինքնուս երգիչներից ոչնչով չտարբերվող Քրիստինե Պեպելյանին համոզել, որ ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամի 4 ամսվա աշխատավարձը մի երեկոյի ընթացքում երկու երգով պիտի վաստակի...
Իհարկե, Քրիստինեի նմանները մեղավոր չեն, նրանց այսպիսին են դարձրել, նրանց թևերի տակ ձմերուկներ են դրել՝ աստղեր հռչակելով, իսկ հայկական էստրադայի ամենատաղանդավոր դեմքերից մեկը՝ ինքնահատուկ ու էքստրավագանտ Էլվինա Մակարյանը, Լոսի բանվորական որակներով ճաշարաններում էր երգում, որպեսզի կարողանար լուծել հաց հանապազօրյայի հարցը, ԽՍՀՄ կառավարությունը 12 ռուբլի էր սահմանել ԽՍՀՄ և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ և ՀԽՍՀ պետական մրցանակների դափնեկիր, սոցիալիստական աշխատանքի հերոս, պրոֆեսոր ԳՈՀԱՐ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ մեկ համերգային ելույթի համար...


Լևոն Մութաֆյան 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more