▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մի՛ ստիր` «նախագահ», «վարչապետ», «նախարար», «պատգամավոր» և էլի չակերտներ

Յուրաքանչյուր սուտ ծնում է նոր՝ ավելի մեծ սուտ: Կապ չունի դա հնչում է պետական մակարդակով, թե խոհանոցային պայմաններում: Եթե խորը մտածենք, նույն բանն է ստացվում: Մի՛ ստիր` <<նախագահ>>, <<վարչապետ>>, <<նախարար, պատգամավոր>> և էլի շատ չակերտներ: Ձեր սուտը պետության ներքին խոհանոցից դուրս է գալիս և գարշելի իրավիճակներ ստեղծում քաղաքացիների համար, ընդհուպ` մինչև իրենց տան խոհանոց: Այն, որ ստելը մեղք է՝ հնչում է ամեն արժանավոր և անարժանիի շուրթերից, բայց իրականում ինչ կորուստների պատճառ կարող է հանդիսանալ՝ մտածված կամ ոտքի վրա հորինված սուտը, ստելու պահին չեք էլ ենթադրում: Ստաբիլ ստախոսների մոտ տարիների ընթացքում արդյունքը երեսին է՝բառիս բուն իմաստով: Ունենք վառ օրինակներ` հանրությանը հայտնի մարդկանց շրջանում, ովքեր տարիների ընթացքում, ոչ միայն դարձան սպիտակամազ, այլև շատ տգեղ արտաքին ձեռք բերեցին, ինչը արտացոլում է նրանց ներաշխարհը, և նրանց ողջ կյանքի ստերի պաշարը, ինչը ոչնչացրեց նրանց մարդ տեսակը: Ամենա գարշելի երևույթն է, թե՛ այդ պահին, թե՛ տարիներ անց, թե՝ ԱՌՀԱՍԱՐԱԿ:

ՄԻ՛ ՍՏԻՐ, փորձիր ապրել Մարդու նման:

 

Մելինե Յավրյան


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more