▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մի՛ խանգարեք Գեղամ Մանուկյանին. Ալեն Սիմոնյանը դիտողություն արեց ՔՊ-ականներին

***

Մի՛ խանգարեք Գեղամ Մանուկյանին, նա լավ ելույթ ունեցավ. Ալեն Սիմոնյանը դիտողություն արեց ՔՊ-ականներին

ԱԺ-ում շարունակվում է 2025 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումը։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն իր ելույթում հիշեցրեց Փաշինյանի անկատար մնացած խոստումներից մի քանիսը։ Նա անդրադարձավ նաև սպառազինության ձեռքբերումը հանրայնացնելու խնդրին։
ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը տեղից սկսեց վիճել Գեղամ Մանուկյանի հետ, երբ նա առաջարկեց զենք գնելիս պահանջել մյուս կողմից՝ որևէ հրապարակում այդ մասին չանել։ «ՀՀ Զինված ուժերն այսօր դարձել են գովազդային վահանակ Հնդկաստանի համար։ Երեկ ամբողջ մամուլը գրում էր, որ Հնդկաստանից այսինչ զենքն է գալիս Հայաստան։ Պայմանագիր կնքելիս պահանջեիք հնդկական կողմից, որ որևէ արտահոսք չանի»,- ասաց Մանուկյանը՝ դիմելով նախարարին։ Սուրեն Պապիկյանին միացավ նաև Խաչատուր Սուքիասյանը։ Նրանց՝ տեղից խոսելը դուր չեկավ Ալեն Սիմոնյանին, ով գործընկերներից պահանջեց չխանգարել Մանուկյանին․ «Չի կարելի տեղից խոսել, պարոն Մանուկյանը քաղաքական լավ ելույթ ունեցավ, ու չի կարելի խանգարել` անկախ նրանից, թե ինքը ինչ է ասում: Համաձա՞յն չեք, կգաք, կխոսեք: Լռություն դահլիճում, չխանգարեք»,-ասաց Սիմոնյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more