Մտածում եմ՝ չնայած երկու կողմերի պապիկ-տատիկներիս ծնողներին կուլակաթափ են արել ժամանակին, ու դրանից հետո մի դար է, ինչ ուշքի չենք եկել սերունդներս, և միշտ ցավով եմ լսել այդ բառը, բայց այսօր միակ բանը, որ մի քիչ մեր տնտեսությունը ուշքի կբերի, երևի հենց այդ երևույթն է... Մեկ էլ Ստալին անունը միշտ սարսափով եմ լսել, բայց հիմա կարծում եմ, որ կան մարդիկ, որոնց ոչ թե «դալաններում հարկավոր է ծեծել», այլ շատ կոնկրետ` ուղարկել Սիբիր... Ամենավերջում միայն դա է մնում, եթե իրենց այսուհետև ևս կարգի չհրավիրեն ու շարունակեն ծաղրել մեզ: Կառավարությանը թվում է, թե իր ֆոկուսը մենք չհասկացանք. այն, որ սկզբում մի սարսափելի գին ասացին թանկացման, հետո իբրև իրենք էնքան պուպուշ են, որ մեր մասին մտածելով տանջվեցին-տառապեցին, բայց «քիչ» բարձրացրին գները, գիտեն, թե դեռ չենք կանխատեսել հետագա քայլերը... ու ընդանհրապես` գիտեն, թե իրենց` մեզ բթացնող քաղաքականությունն ու կրթությունը բոլորիս վրա է ազդել... Հարգելինե՛րս, որոշ դեպքերում դուք տապալվել եք, մենք դեռ ամբողջովին չենք կուրացել, ու դուք ամենախելացին ու ամենազորը չե՛ք, ուշքի՛ եկեք ու ընդունեք, որ արդեն ամեն ինչ շատ վատ է, և ավելի խելացի գործեք այսուհետև !!!!
Լուսինե Բադալյանի գրառումը` ֆեյսբուքյան էջից