▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միասեռականների համար հարսանեկան խանութ է բացվելու

 

 

 

 

 

 

 

 

 

 

Վաղը` ապրիլի 27-ին, Փարիզում կբացվի միասեռականների համար նախատեսված առաջին բուտիկը: The G-Day անվանումով խանութը Լուվրից ոչ հեռու է: Այստեղ միասեռական զույգերը կկարողանան ինչպես հարկն է նախապատրաստվել տոնակատարությանը: Առաջին հերթին սրահում հնարավոր կլինի պատվիրել տոնական հագուստ, տորթ, հարսանեկան սրահը զարդարելու տարբեր տարրեր: Բացի այդ The G-Day-ի կօգնի գտնել հարսանեկան արարաղության կազմակերպիչներ, լուսանկարիչներ, իմիջմեյքերներ. հաղորդում է vesti.ru-ն: Բիզնեսմենները, իրավաբանները և դիզայներները նախապատրաստվում են Ֆրանսիայում նույնասեռական ամուսնությունների օրինականացմանը: Այսպես, երկու փաստաբան կայք են հիմնել, որը պիտի օգնի տղամարդկանց ամուսնալուծության գործընթացում: Հիշեցնենք, որ միասեռ ամուսնություններն թույլատրող օրինագիծը Ֆրանսիայի խորհրդարանի կողմից հավանության է արժանացել ապրիլի 23-ին: Օրինագծի ընդունումից ետո ֆրանսիական փողոցներ են դուրս եկել հազարավոր բողոքողներ, որոնք զայրացած են միասեռ ամուսնություններն օրինականացնելու գաղափարից: Ֆրանսիացիներին ավելի է զայրացրել այն, որ միասեռական զույգերը կկարողանան նաև երեխաներ որդեգրել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more