▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միայն առավոտյան ինձ չգնդակահարեն.Պլասիդո Դոմինգո կրտսեր.a1plus.am

Ա1+-ի փոխանցմամբ  այսօր տեղի է  ունեցել աշխարհահռչակ իսպանացի տենոր Պլասիդո Դոմինգոյի որդու` Պլասիդո Դոմինգո կրտսերի հանդիպումը հայաստանյան լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Պլասիդո Դոմինգոն կիսվել է  Հայաստան կատարած այցի տպավորություններից, խոսել  իր երաժշտական ուղուց և անմասն չի մնացել  նաև քաղաքական թեմաներից:

Մասնավորապես, լրագրողները հետաքրքրվել են, թե արդյոք նա մտահոգություն չունի՞, որ Արցախ մեկնելով կարող է հայտնվել ադրբեջանական սև ցուցակում, պարոն Դոմինգոն կատակով պատասխանել է . «Ես քաղաքականության մասին ընդհանրապես գաղափար չունեմ: Այնպես որ հավանականություն կա՞, եթե ինձ ոստիկանական բաժանմունքում պահեն: Բայց ես դեմ չեմ, մի բարձ տաք, վերմակ, սուրճ և ծխախոտ, ես իմ օրը կանցկացնեմ այնտեղ: Միակ բանը, որ ցանկանում եմ, որ հաջորդ առավոտյան ինձ չգնդակահարեն»:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում


Լուսանկարը` Ա1+

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more