▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միայն օրվա վերջում գալիս են տղամարդիկ` հարցնելով. Հն, ի՞նչ արեցիք.Խզմալյանը` Կոմիտաս 5-ի մասին

«Ականատես ենք քաղաքական և քաղաքացիական գործընթացի: 15-րդ օրն է, որ միայն  կանայք են պայքարում, միայն օրվա վերջում գալիս են տղամարդիկ` հարցնելով. «Հն, ի՞նչ արեցիք»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Կոմիտաս 5 հասցեում  սկսված  բազմահարկ շենքի շինարարությանը դեմ բնակիչների բողոքներին` ասաց «Նախախորհրդարան»-ի անդամ, ռեժիսոր Տիգրան Խզմալյանը` հավելելով, որ ներկա տղամարդիկ միայն ոստիկանների տեսքով են:

Ինչ վերաբերում է կառուցվող շենքին, ապա այն, ինչպես նշեց բանախոսը, համաձայն իր գտած տեսահոլովակի` 10 հարկանի է, կառուցվում է առանց բնակիչների համաձայնության:

«Ժառանգություն» կուսակցության անդամ, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ ղեկավար Լարիսա Ալավերդյանի խոսքով էլ սա մշակված հանցագործ սխեմաներից  մեկն է:

«Լինելով Աժ պատգամավոր` բնակիչների կողմից բողոք եմ ստացել, համաձայն որի նորմերի խախտումով գործընթաց է սկսվել»: «Լիբեր» ՍՊԸ-ն թերի փաթեթով ստացել է Քաղաքապետարանի թույլտվությունը»,-ասաց Լարիսա Ալավերդյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more