▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Միայն Փաշինյանի կառավարման տարիներին կարող է մարդը նույն արարքի համար թե՛ հերոսացվի ու թե՛ կալանավորվի»․ Սուրեն Սուրենյանց

 

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի թելեգրամյան գրառումը․ «Սա է Փաշինյանի «հերոսության» մոդելի գաղնիքը։

Ըստ իրավապահների՝ Տիրան Խաչատրյանը, 2020 թվականի ռազմական դրության ընթացքում նշանակված լինելով Զորքերի հարավային խմբավորման հրամանատար, հոկտեմբերի 7-17-ը իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ դրսևորել է անփույթ վերաբերմունք՝ չի ստեղծել հարավային խմբավորման կառավարման կետ իր բոլոր տարրերով, մարտական գործողությունների վարման ընթացքում լիարժեք չի կատարել կառավարմանը բնորոշ մի շարք միջոցառումներ, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։

Ի դեպ, Տիրան Խաչատրյանը նույն գործունեության համար 2020-ին արժանացել է Ազգային հերոսի կոչման՝ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ:

Այսպիսի բան միայն Փաշինյանի կառավարման տարիներին կարող է լինել՝ երբ մարդը նույն արարքի համար թե հերոսացվի ու թե կալանավորվի:

Սա է Փաշինյանի «հերոսության» մոդելի գաղնիքը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more