▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Միայն թե մայրս վիշտս չիմանա...». Եգիպտոսի ու արաբական աշխարհի հայ սոխակ Անուշկա

Եգիպտահայ երգչուհի Անուշկան Եգիպտոսի հայ  համայնքում հայտնի անձնավորությունների`  Կարպիս եւ Սիրարփի Չատրճյանների անդրանիկ դուստրն է, որ  երգի ու պարի ասպարեզում իր առաջին քայլերն է արել հայկական շրջանակներում, իսկ այժմ առավել հայտնի է արաբերեն իր երգերով, որոնք սիրված ու տարածված են արաբական աշխարհում։ Եղել է մենապարուհի Հայ գեղարվեստասիրաց միության «Զանգեզուր» պարախմբում, որի պարուսույցն էր Մոսկվայից Եգիպտոս ժամանած Լեոնորա Գրիգորյանը։ Եղել է մեներգչուհի Կահիրեի ՀԲԸՄ-ի «Կռունկ» երգչախմբում, որի խմբավարն էր Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի սան Հայկ Սարգսյանը։ Անուշկան այժմ արաբերեն երգերով Եգիպտոսը ներկայացնում է երգի միջազգային փառատոներում։

Անուշկան փոքր տարիքից է երազել կատարողական արվեստի տարբեր ճյուղերին հետեւել և իր նպատակին հասել է  համառ աշխատասիրության շնորհիվ։ Հատկանշական է, որ Անուշկայի  մայրը ցանկացել է, որ դաշնամուր նվագի եւ բալետի հետեւի։ Իսկ հայրը պնդել է, որ անպայման բարձրագույն կրթություն ստանա։

Բնատուր տաղանդի եւ ամուր անհատականության տեր հայուհին հետեւել է իր սրտի թելադրանքին եւ արտակարգ հաջողությունների հասել։ Կատակ բան չէ, Ֆրանսիայում հանդես գալ «Օլիմպիայի» բեմի վրա եւ արժանանալ ոսկե մեդալի։ Ընդ որում, նա երգել է ֆրանսերենով, իր գրած բառերով եւ իր հորինած երաժշտությամբ։ Գնահատանքի ծափողջույնների են արժանացել հատկապես «Մոն ամուր» («Իմ սեր») եւ «Յա լեյլա» («Ո՜վ գիշեր») երգերը։

Ի դեպ, բացի երգելուց եւ պարելուց, Անուշկան սիրում է զբաղվել սպորտով (ստացել է գավաթներ հենդբոլի եւ բասկետբոլի մրցումներից), խոհարարությամբ, մասնակցում է հեռուստատեսային նկարահանումների` սերիալներում, իսկ օրվա զգալի մասը նախընտրում է զբաղվել իր շնիկի` Միշայի հետ։

Ստորև ներկայացվող տեսանյութում Անուշկան հայերենով կատարում է «Միայն թե մայրս վիշտս չիմանա...» երգը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more