▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միայն թե պրծնեմ այս Հայաստանից` КГБ-ի պետի նախկին տեղակալը ՌԴ քաղաքացի է դառնալու. «Հրապարակ»

«Մեր տեղեկություններով, Ազգային անվտանգության ծառայության պետի նախկին տեղակալ, նախկին ՀԱԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն է ստանալու: Եղիազարյանը մեզ հետ զրույցում իր ՌԴ քաղաքացիություն ստանալու մասին ասաց. «Եթե տան, մեծ սիրով կդառնամ ՌԴ քաղաքացի, միայն թե պրծնեմ այս Հայաստանից»: Նա տեղեկացրեց, որ իր որդիներից մեկն արդեն հրաժարվել է ՀՀ քաղաքացիությունից և ՌԴ քաղաքացի է, մյուս որդին էլ այդ գործընթացի մեջ է, ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելուն պես կդիմի ՌԴ քաղաքացիության համար: «Որդիներիցս մեկն արդեն 8 տարի չի աշխատում, իսկ մյուսը՝ 6 տարի:

 

Մեկն աշխատանքից ազատվել է Ռոբերտ Քոչարյանի օրոք, մյուսը՝ Սերժ Սարգսյանի, որովհետև իրենց հայրն ընդդիմադիր է», –ասաց նա: Թե երբ է ինքն էլ դիմելու ՌԴ քաղաքացիություն ստանալու համար կամ արդեն դիմել է, ԱԱԾ պետի նախկին տեղակալը չասաց՝ նշելով, որ քանի դեռ Սերժ Սարգսյանը նախագահ է, չի ուզում քաղաքականության մասին խոսել: Նա հույս ունի, որ Սերժ Սարգսյանը հրաժեշտ կտա այս ամենին, և իր ընտանիքը նորից կդառնա ՀՀ քաղաքացի: Ի դեպ, Եղիազարյանն օրերս հայտարարել էր, թե դիմում է գրել ԲՀԿ-ին անդամագրվելու համար, իսկ երեկ պարզվեց, որ չի գրել, նման մտադրություն չունի էլ, ուղղակի այդ մասին գրել է իր ֆեյսբուքյան էջում՝ դրանով «իր «ոչ»-ն ասելով Սերժ Սարգսյանի ելույթին»»,–գրում է թերթը։

 

Ուշագրավ այլ նյութեր`«Հրապարակ» թերթում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more