▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միհրան Հարությունյանը ժամանակից շուտ հաղթեց MMA-ի մարտում

Ռիոյի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը այսօր իր երկրորդ մենամարտն անցկացրեց MMA-ում:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հայ մարզիկը «Битва на Волге» մրցաշարի շրջանակում մրցեց Բելառուսի ներկայացուցիչ, 25-ամյա Եվգենի Պերպեչինի հետ:Մրցավարն առաջին ռաունդում ժամանակից շուտ դադարեցրեց մենամարտը` հաղթանակը շնորհելով Միհրան Հարությունյանին:

 

 

Հիշեցնենք, որ 29-ամյա մարզիկը MMA-ում իր առաջին մենամարտն անցկացրել է այս տարի: Ռոստովում կայացած մենամարտի ժամանակ Հարությունյանն ուժեղ է գտնվել իրանցի մարզիկից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more