▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միջադեպ Հյուսիսային պողոտայում. ծաղրել են երաժիշտ Գևորգին ու հարվածել նրա մոր աչքին

hetq.am-ը գրում է, որ այսօր երեկոյան Հյուսիսային պոողոտայում երաժիշտ Գևորգին են մոտեցել մի խումբ տղաներ, որոնցից մեկը սկսել է ծաղրել Գևորգին՝ ասելով՝ «արագ նվագի, թե չէ գլուխդ կջարդեմ»: 

Գևորգը խնդրել է իրեն չխանգարել: Նույն պահին դեպքի վայր է մոտեցել Գևորգի մայրը՝ պահանջելով երիտասարդից չանհանգստացնել որդուն:

Մորն ի պատասխան՝ մոտ 22-24 տարեկան երիտասարդը խփել է նրա աչքին: Շտապօգնությունը Գևորգի մորը տեղափոխել է  հիվանդանոց՝ աչքի պատռվածքով: 
Ոստիկանները Գևորգին ուղեկցել են Կենտրոնի բաժանմունք՝ հանցագործության մասին հաղորդում տալու:
«Հետք»-ը նաև գրում է, որ Հյուիսային պողոտայում հերթապահող ոստիկաններից մեկը  տեղեկացրել է, որ ծաղրողը և Գևորգի մորը հարվածողն արդեն «բռնված է»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more