▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Միլան»-ի մանկապատանեկան ճամբարը Երևանում մարզում է հայ պատանի ֆուտբոլիստներին

Ավանի ֆուտբոլի ակադեմիայում մեկնարկել է «Միլան»-ի ակադեմիայի մանկապատանեկան ճամբարը, որին մասնակցում են 160 պատանիներ Հայաստանի տարբեր մարզերից:

«Միլան»-ի ակադեմիայի մանկապատանեկան ճամբարը բարեգործական նախաձեռնություն է, որն իրականացնում է Ամերիաբանկը, որին միացել են Team Telecom Armenia-ն, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» և «Տաշիր» ընկերությունների խումբը: 

Մանկապատանեկան ճամբարին մասնակցում են Հայաստանի մարզերի 11-15 տարեկան տղաներ և աղջիկներ, որոնց այս օրերին մարզում են «Միլան»-ի ակադեմիայի մարզիչներ Կլաուդիո Զոլան, Ամադեռ Կատալդին, Լեո Մոգեսոնը և Վիրիո Պերելլինը:

«Շատ հազվադեպ է լինում, որ ճամբարն անցկացնում ենք նման հիասքանչ վայրում: Կարող եմ ասել, որ ակադեմիան և մարզադաշտերը բարձրակարգ են: Մեր հիմնական նպատակն է, որ մասնակիցներին խաղալու հնարավորություն տանք, որի միջոցով նրանք կսովորեն և նոր ընկերներ կգտնեն»,- իր խոսքում նշել է «Միլան»-ի ակադեմիայի մանկապատանեկան ճամբարի համակարգող և կազմակերպիչ Լուկա Ադամեսին։

Հայաստանում կազմակերպված ճամբարը լինելու է երկու փուլով` յուրաքանչյուրը 5-ական օր, իսկ խմբերը մասնակցելու են 10 մարզման:

«Միլան»-ի ակադեմիայի ճամբարն առաջին անդամ կազմակերպվել է 1998 թվականին: Մանկապատանեկան այս ճամբարում մարզվել է մոտ 200.000 պատանի Իտալիայից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Չինաստանից, Ճապոնիայից, Թաիլանդից, Կանադայից և այլ երկրներից:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more