▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միլենա Խաչատրյանը գերազանցեց 2 թուրք մրցակիցներին և հռչակվեց Եվրոպայի չեմպիոն

Ալբանիայի Դյուրես քաղաքում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի Մ20 և Մ23 տարեկանների առաջնությունը։

Հիշեցնենք՝ Հայաստանն այս ստուգատեսում հանդես է գալիս 23 ներկայացուցչով:

76 կգ քաշային կարգումը հավասարը չուներ Հայաստանի ներկայացուցիչ Միլենա Խաչատրյանը, ով երկամարտում գրանցեց 219 կգ արդյունք՝ հռչակվելով Եվրոպայի Մ20 տարեկանների չեմպիոն։

Նշենք, որ սա Հայաստանի 4-րդ մեդալն է երիտասարդական ԵԱ-ում։ ԵԱ չեմպիոն էր դարձել Գոռ Սահակյանը։ Մնացական Աբրահամյանն ու Ռաֆիկ Մինասյանը բրոնզե մեդալ են նվաճել մրցաշարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more