▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միլիոնատերը դռնապան է աշխատում

Չինաստանի բնակչուհիներից մեկն ամեն գիշեր արթնանում է ժամը 3-ին և գնում է քաղաքի փողոցներն ավլելու: Այդ կինն ունի երկու երեխա, ովքեր նույնպես ծանր աշխատանք են կատարում: Բայց, հետաքրքիրն այն է, որ բնակչուհին բանկում իր հաշվին ունի մոտ մեկ միլիոն դոլար: Սակայն, ինչպես ասել է քաղաքացին, գումար ունենալը չի նշանակում ծուլանալ և նստել:

Mirror-ի փոխանցմամբ բնակչուհին տարբեր աշխատանքներ է կատարել. եղել է խոհարար, դռնապան, վարորդ: Նրա` միլիոնատեր դառնալու պատճառն այն է, որ 5 տարի առաջ իշխանությունը նրանից գնել է մեծ հողատարածք:

Ստացված գումարով կինն անշարժ գույք է ձեռք բերել: Այժմ դրանց թիվը 21-ն է, որոնցից ամեն մեկը մեծ հասույթ է բերում: Ամեն դեպքում կինը ցանկանում է այժմ դռնապան աշխատել:

«Ես չեմ ուզում նստել տանն ու ոչինչ չանել և երեխաներին վատ օրինակ ծառայել: Միշտ էլ պետք է աշխատել, փողն այստեղ կապ  չոււնի»,-ասել է չինուհին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more