Հայտնի է դարձել, որ Հայաստանի Գրողների միության նախագահ է ընտրվել Էդվարդ Միլիտոնյանը:
Փակ, գաղտնի քվեարկության արդյունքում, չնայած դեռ չէին ներկայացվել Սփյուռքի գրողների քվեարկության արդյունքները, սակայն ակնհայտ է, որ նա զգալիորեն ավելի ձայներ է հավաքել , քան մյուս թեկնածուներ Հովիկ Հովեյանը, Դավիթ Սարգսյանը, Ռոմիկ Սարդարյանը:
Հիշեցնենք, որ Գրողների միության այսօր տեղի ունեցած արտահերթ համագումարն անցել է սկանդալներով ու վեճերով: